Լոս Անջելեսում Ցեղասպանության զոհերի հիշատակին 100 նռնենի կտնկվի10 սեպտեմբերի 2015 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հրավիրած նիստի ընթացքում հաստատել է Armenian Genocide Memorial Tree Project նախագիծը, որի շրջանակում Լոս Անջելեսի բոլոր 15 շրջանի մի շարք քաղաքային այգիներում 100 հատ նռնենի կտնկվի։ Ծառատունկը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախաձեռնության հեղինակը քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն է, գրում է Asbarez.com-ը: «Լոս Անջելեսը կողմ է արդարության և ճանաչման: Այս նախագիծը կծառայի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կենդանի հուշարձան և խորհրդանիշ», - ասել է Կրեկորյանը: Armenian Genocide Memorial Tree Project նախագծի շրջանակում առաջին նռնենին տնկվել է ապրիլի 23-ին` Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ։ Նախագիծը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միակ միջոցառումը չէ, որ իրականացվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի նախաձեռնությամբ. ապրիլին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով քաղաքի հանրային գրադարանի համար գրքերի հավաքագրման արշավ սկսելու մասին: Արշավը շարունակվել է մինչ 2015-ի մայիսի վերջը: Արշավի նպատակն էր՝ նոր կամ քիչ օգտագործված գրքեր հավաքել Հայոց ցեղասպանության, հայոց պատմության և մշակույթի, ինչպես նաև այլ ցեղասպանությունների մասին: ՄարտինԼոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները ներկայացրել են օրինագիծ, որը նախագահ Բարաք Օբամային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային խորհրդում ներկայացված փաստաթուղթը Օբամային ուղղորդում է ոչ միայն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև կոչ անել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Ցեղասպանության փաստերն ու շարունակվող հետևանքները։ Մարտին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն սատարել է Փոքր Հայաստան թաղամասի հրապարակներից մեկը «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ» կոչելու առաջարկը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |