HTC-ի նոր առաջատարը կունենա ամենահզոր պրոցեսորն ու նորագույն օպերացիոն համակարգը15 սեպտեմբերի 2015 - 13:06 AMT PanARMENIAN.Net - HTC-ի One A9 Aero նոր առաջատար սմարթֆոնը, որը կհայտնվի շուկայում առաջիկա ամիսներին, կդառնա նորագույն ապարատային և ծրագրային ապահովում ունեցող սարքը: Այդ մասին հայտնում են ոչ պաշտոնական աղբյուրները: Այդպես, HTC One A9-ի հիմքում MediaTek Helio X20 նորագույն ապարատային հարթակն է 10-միջուկանի պրոցեսորով, որը կարող է դառնալ ամենաարտադրողական չիփսեթը շուկայում, հեշտությամբ առաջ անցնելով Qualcomm և Samsung առաջատար հարթակներից: Սարքը նաև կունենա նորագույն Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգը: Սմարթֆոնի շնորհանդեսն, ըստ լուրերի, կանցնի Google Nexus-ի երկու նոր գաջեթների անոնսի օրը: Այսպիսով, HTC One A9-ը LG Nexus 5 (2015) և Huawei Nexus 6-ի (2015) հետ մեկտեղ կդառնա Google նոր օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթֆոններից մեկը, և առաջին սարքը, որը Nexus-ի շարքից չէ: Օգոստոսի կեսին հայտնի դարձավ, որ HTC սմարթֆոններ արտադրող թայվանական ընկերությունը հետաձգել է իր հերթական առաջատար սմարթֆոնի ներկայացումը: HTC O2 սարքը կներկայացվի ոչ թե 2015-ի հոկտեմբերին, ինչպես նախկինում էր նախատեսվում, այլ 2016-ին և, հավանաբար, կներկայացվի MWC 2016 ցուցահանդեսում: Ինչպես հայտնում են աղբյուրները, սմարթֆոնի թողարկման հետ կապված ձգձգման պատճառն այն է, որ ընկերությունը ցանկանում է 14 նմ FinFET տեխնոլոգիայով պատրաստված նորագույն ապարատային Snapdragon 820 հարթակը տեղադրել սարքում: Չիփսեթը չունի Snapdragon 810-ի թերությունները, աչքի է ընկնում շատ բարձր արտադրողականությամբ և էներգաարդյունավետությամբ: Snapdragon 820-ի օգտագործումը HTC O2-ում թույլ կտա ընկերությանը ստեղծել նոր սերնդի լիարժեք առաջատար սմարթֆոն, որն, ինչպես հուսով են HTC-ում, կկարողանա շտկել ընկերության վիճակը սմարթֆոնների շուկայում: Ինչ վերաբերում է առաջատարի նոր անվանմանը, ապա այն, հավանաբար, խորհրդանշում է «վերբեռնումը», որը, ինչպես հուսով է թայվանական արտադրողը, կտարանջատի սմարթֆոնը HTC One M շարքի անհաջող ժառանգությունից` նշանավորելով HTC-ի պատմության նոր էջը: Օգոստոսին HTC-ն հայտարարեց անձնակազմի մասսայական կրճատումների և որոշ սարքերի արժեքի նվազեցման մասին: Դա կապված է նրա հետ, որ թայվանական ընկերությունը մտադիր է կենտրոնանալ առաջատար մոդելների վրա` հուսալով, որ կկարողանա մրցակցել Apple-ի և Samsung-ի հետ: Հայտնի է, որ HTC-ն ստիպված էր գնալ այս բարդ որոշմանն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի բացասական զեկույցների և երրորդ եռամյսակի համար ոչ այնքան բարենպաստ կանխատեսումների պատճառով: Արդյունաբերական մեկնաբանները վաղուց են խաչ քաշել ընկերության վրա` հայտարարելով, որ վերջինիս արտադրանքն անմրցունակ է և օրիգինալ չէ: HTC-ի ֆինանսական վիճակը շարունակում է վատթարանալ: Վերջերս HTC One M9-ի գործարկումից հետո ընկերության բաժնետոմսերը կորցրեցին իրենց արժեքի մոտ 50 տոկոսը: Ցածր պահանջարկի պատճառով ընկերությունը ստիպված էր 30 տոկոսով կրճատել իր առաջատար սմարթֆոնի արատդրությունը: Այժմ արտադրողը միլիոնավոր վնասներ է կրում: Այսօրվա դրությամբ HTC-ի շուկայական արժեքը 2 մլրդ դոլարից մի փոքր ավելի է, այն դեպքում, երբ 2011-ին գնահատվում էր 33,8 մլրդ: Ինչ-որ կերպ իրավիճակը շտկելու համար HTC-ն հայտարարում է, որ նոր սմարթֆոն է մշակում, որի ռելիզը նախատեսված է ընթացիկ տարվա հոկտեմբերին: . Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |