Ո՞ր հիվանդության դեպքում է հնարավոր կուտակային համակարգի գումարն ամբողջությամբ ստանալ. Ցանկը հայտնի է17 սեպտեմբերի 2015 - 14:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության սեպեմբերի 17-ի նիստում ներկայացրել է «Մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Որոշումն ընդունվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Հիվանդությունների ցանկում մասնավորապես ընդգրկված են՝ արյան շրջանառության հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, լյարդի ցերոզ, սրտային անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություններ, ներզատական համակարգի հիվանդություններ՝ շաքարայի դիաբետ, նյարդային համակարգի հիվանդություններ, նորագոյացություններ։ Օրենքի 56-րդ հոդվածով սահմանված են այն պայմանները, որոնցից գոնե մեկի առկայության դեպքում մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ: Այդ պահանջը մասնակիցը կարող է ներկայացնել ինչպես նախքան կենսաթոշակային տարիքը (63 տարին) լրանալը, այնպես էլ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո` ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը (կուտակային կենսաթոշակների տեսակներն են՝ անուիտետները, ծրագրային վճարները, միանվագ վճարները): Նույն հոդվածով սահմանված պայմաններից է ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալը (վիճակներում գտնվելը): Այս դեպքում մասնակիցն իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի իրավունքը ձեռք է բերում ՀՀ առողջապահության նախարարության տված եզրակացության հիման վրա: Կուտակային բաղադրիչի մասնակցի դիմումը և համապատասխան հիմնավորող փաստաթղթերը ստանալուց հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողը մարում է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերը և համապատասխան միջոցները միանվագ վճարում մասնակցին: Սահմանված ժամկետում միանվագ վճարը չկատարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր կետանցված օրվա համար մասնակցին վճարում է տույժ՝ չվճարված գումարի 0.01 տոկոսի չափով: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են |