Ճապոնիան հուսով է, որ համագործակցությունը Հայաստանի հետ կզարգանա25 հոկտեմբերի 2006 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Ճապոնիայի դեսպան Յասուո Սաիտոն (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ճապոնացի դիվանագետը, կարեւորելով ՀՀ անկախությունից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունների վերընթաց զարգացումը, հույս հայտնեց, որ դրանք էլ առավել կխորանան եւ կսերտանան երկկողմ ջանքերի շնորհիվ, ինչպես նաեւ իր պատրաստակամությունը հայտնեց հնարավորինս իր նպաստը բերել այդ գործում: Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրեցին փոխադարձ դեսպանություններ հիմնելու արդի գործընթացները, անդրադարձ եղավ նաեւ միջազգային իրադարձություններին` հատկապես Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի փորձարկման համատեքստում: Հյուրի խնդրանքով ՀՀ փոխարտգործնախարարը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ներկա ընթացքը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |