Պաշտոնական. Google Nexus նոր սմարթֆոնները կներկայացվեն սեպտեմբերի 29-ին

Պաշտոնական. Google Nexus նոր սմարթֆոնները կներկայացվեն սեպտեմբերի 29-ին

PanARMENIAN.Net - Google ընկերության Nexus շարքի նոր սմարթֆոնները կներկայացվեն սեպտեմբերի 29-ին` Սան Ֆրանցիսկոյում հատուկ միջոցառման շրջանակում: Ինտերնետ հսկան արդեն սկսել է հրավերներ ուղարկել:

Google Nexus ընտանիքի սմարթֆոններն ի սկզբանե ստեղծվել են, որպես Android օպերացիոն համակարգի հնարավորությունները ցուցադրելու ապարատային պլատֆորմ։ Սակայն այս գաջեթների ոչ բարձր արժեքը և բավականին լավ տեխնիկական բնութագիրը՝ Android-ի թարմացումների թողակման մեծ արագության հետ համատեղ դրանք հայտնի են դարձրել ողջ աշխարհում:

Ընկերությունը միանգամից 2 նոր սմարթֆոն կներկայացնի: Nexus 5-ը մշակվում է հարավկորեական LG ընկերության հետ համատեղ։ Երկրորդ սմարթֆոնի՝ Nexus 6-ի համար պատասխանատու է չինական Huawei ընկերությունը։ Ըստ տեղեկությունների, սմարթֆոնները կկոչվեն, համապատասխանաբար, Nexus 5X և Nexus 6P:

Առաջին նորույթը համարվում է 5,2-դյույմանոց Full HD դիսփլեյով կոմպակտ սմարթֆոնը Snapdragon 808 չիփսեթով և 3 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Երկրորդը` Nexus 6P-ն մեծ պլանշետաֆոն է` հագեցած 5,7-դյույմանոց էկրանով և ավելի հզոր Snapdragon 810 ապարատային հարթակով:

Բացի այդ, սեպտեմբերի 29-ին տեղի կունենա Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգի պաշտոնական շնորհանդեսը: Բացի այդ միջոցառմանը կներկայացվի Chromecast մեդիափլեյերը, որն անմիջապես միանում է հեռուստացույցին և թույլ է տալիս հեռարձակել տեսանյութը մեծ էկրանին Netflix-ի նման տարբեր հոսքային ծառայություններից:

Հարկ է նշել նաև Chromecast Audio-ի հնարավոր անոնսը, որը առանձին սարք է և կարող է միանալ ցանկացած տնային աուդիոհամակարգի և ապահովել «բարձրորակ» հնչողություն: Վաճառքի մեկնարկին Chromecast-ը մատչելի կլինի առնվազն 10 երկրում, իսկ արժեքը սպասվում է գաջեթի առաջին սերնդի սահմանում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---