21 սեպտեմբերի 2015 - 12:15 AMT
Google-ը Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին նվիրված դուդլ է ստեղծել

Google կորպորացիան դուդլ է ստեղծել` նվիրված Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին նվիրված դուդլ է ստեղծել: Անկախության օրվա մասին հղումով պատկերը հասանելի է հայալեզու հատվածում google.am հասցեով:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ` 99 տոկոսը, քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետութուն: Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է ՀՀ գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով լուծարվեց Հայկական Խորհրդային Սոցիալսիտական Հանրապետությունը և հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Տոնական օրերին, հայտնի մարդկանց ծննդյան օրերին, խոշոր իրադարձությունների ժամանակ Google-ն իր լոգոտիպը փոխում է այսպես կոչված դուդլի (անգլերենից թարգմանաբար doodle նշանակում է խղբզել, անփույթ նկարել)՝ պատկերների, անիմացիաների և նույնիսկ փոքր խաղերի, որոնք առնչություն ունեն իրադարձությանը: