Գեթթիի թանգարանը և ՀԱԵ-ն փոխզիջման են եկել Թորոս Ռոսլինի ձեռագիր ավետարանի հատվածի վերաբերյալ

Գեթթիի թանգարանը և ՀԱԵ-ն փոխզիջման են եկել Թորոս Ռոսլինի ձեռագիր ավետարանի հատվածի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ջ. Փոլ Գեթթիի թանգարանի և Հայ Առաքելական եկեղեցու` ԱՄՆ արևմտյան թեմի միջև 13-րդ դարի ավետարանի ձեռագիր էջերի սեփականության իրավունքի վերաբերյալ երկարատև իրավական պայքարը ավարտվել է փոխզիջմամբ:

Ինչպես հաղորդում է Art Newspaper-ը, Գեթթիի թանգարանն ընդունել է, որ եկեղեցին հանդիսանում է ութ նկարազարդ էջերի օրինական սեփականատերը: Եկեղեցին, իր հերթին, խոստացել է էջերը նվիրաբերել թանգարանին: Գեթթիի թանգարանը նաև համաձայնվել է հատուցել եկեղեցու կողմից 2010 թվականին ներկայացված հայցի հետ կապված բոլոր ծախսերը:

Իրավական վեճում Հայ առաքելական եկեղեցին ներկայացնող փաստաբան Լի Բոյդը Los Angeles Times-ին արված մեկնաբանությունում շեշտել է, որ համաձայնությունը Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված արվեստի գործի վերաբերյալ փոխհատուցման առաջին դեպքն է:

«Հուսով եմ, որ այն վերջինը չի լինի: Այս հայցի նպատակը եկեղեցու սեփականության իրավունքի ճանաչումն ու էջերը Հայոց ցեղասպանության ընթացքում գողանալու փաստն արձանագրելն էր: Ցեղասպանությունը սոսկալի ազդեցություն է թողել հետագա սերունդների վրա և մշակութային ժառանգության մեծ կորուստենրի պատճառ հանդիսացել, հատկապես հայկական եկեղեցու համար:, - նշել է նա:

Գեթթիի հավաքածուում գտնվող Ձեռագիր Ավետարանից հատված հանդիսացող 8 էջերը թանգարանի հավաքածուում են գտնվել 1994 թվականից, երբ թանգարանը դրանք գնել է ամերիկահայ մի ընտանիքից՝ 1.5 մլն դոլար վճարելով: Ավետարանը 13-րդ դարի նշանավոր լուսավորիչ և դպիր Թորոս Ռոսլինի ամենավաղ աշխատանքներից է: Գրքի մնացած մասը գտնվում է Մատենադարանում: Էջերն առանձնացվել էին գրքից Հայոց ցեղասպանության ժամանակ:

Ըստ փաստաթղթերի, նախքան փոխհամաձայնության գալը եկեղեցին ցանկանում էր հետ վերադարձնել էջերը և առնվազն 35 միլիոն դոլարի փոխհատուցում ստանալ: Սակայն դատական գործընթացը անկանխատեսելի կլիներ երկու կողմերի համար էլ: իրավական հարթության մեջ: Թանգարանի տնօրեն Թիմոթի Փոթսը նշել է, որ դեռևս անհայտ է մնում, թե որտեղ են եղել ձեռագիր էջերը առաջին համաշխարհայինի ընթացքում և դրանից հետո: «Բազմաթիվ մութ ու անորոշ հարցեր կան, և փաստեր, որոնք մենք չգիտենք», - ասել է նա:

Ավետարանի էջերը պաշտոնապես կնվիրաբերվեն Գեթթիի թանգարանին հատուկ արարողության ընթացքում: Դրանք կհանվեն ց ցուցադրությունը տեղի կունենա հաջորդ տարի:

Լի Բոյդը շնորհակալություն է հայտնել Գեթթիի թանգարանին և ասել, որ հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին տեղի ունեցածը խիստ կարևոր առիթ է հայ ժողովրդի համար;

Գեթթիի թանգարանի տնօրեն Թիմոթի Փոթսը եկեղեցու և թանգարանի միջև փոխհամաձայնությունը անվանել է «երկու կողմերի համար ստեղծագործ և փոխշահավետ լուծում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---