Ռումինահայերի միության նախագահը կարող է Ռումինիայի ներկայացուցչը դառնալ Եվրահանձնաժողովում

PanARMENIAN.Net - Ռումինիայի վարչապետ Կալին Պոպեսկու Տարիչանուն առաջարկել է Ռումինահայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանի թեկնածությունը Ռումինիայից եվրահանձնակատարի պաշտոնի համար: Ինչպես ակնկալվում է, հինգշաբթի օրը Ստրասբուրգում Ոսկանյանի թեկնածությունը կքննարկվի համատեղ նիստում` նախագահի եւ Եվրախորհրդարանի խմբակցությունների քաղաքական ղեկավարների համատեղ նիստում:

Ակնկալվում է, որ նոյեմբերի 27-29 թեկնածուն, որին պաշտոնապես պետք է ներկայացնի Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն, կմասնակցի Եվրախորհրդարանում կայանալիք լսումներին: Նշենք, որ 2007 թվականի հունվարի 1-ին Ռումինիան պաշտոնապես մուտք կգործի Եվրամիություն, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---