ԶԼՄ-ներ. ԱՄՆ-ն նոր տակտիկական ատոմային ռումբեր կտեղադրի Գերմանիայում

ԶԼՄ-ներ. ԱՄՆ-ն նոր տակտիկական ատոմային ռումբեր կտեղադրի Գերմանիայում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն նոր տակտիկական ատոմային ռումբեր կտեղադրի Գերմանիայում` Բունդեսվերի «Բյուհել» ավիաբազայում, հայտնել է «Դոյչե վելլեն» գերմանական ZDF հեռուստաալիքի վրա հղումով: Հեռուստաալիքն, իր հերթին, հղում է կատարում իր տրամադրության տակ հայտնված ամերիկյան բյուջետային ծրագրերին, որոնցով նախատեսվում է В61-12 նոր ատոմային ռումբերով հագեցնել գերմանական Tornado կործանիչները, ընդ որում արդեն ընթացիկ տարում:

ZDF հարցազրույցում փորձագետները հաստատել են, որ В61-12 տակտիկական ատոմային ռումբերը շատ ավելի ճշգրիտ են, քան նրանք, որ պահվում էին մինչ օրս Բյուհելի ռազմակայանում: Պատերազմի դեպքում այդ ռումբերը պետք է տեղադրվեն Tornado-ների վրա, որոնք մարտական թռիչքներ կկատարեն ՆԱՏՕ-ի «միջուկային զենքի համատեղ օգտագործման» ռազմավարության շրջանակում, նշում են նրանք:

Վաշինգտոնի Nuclear Information Project ինստիտուտի աշխատակից Հանս Քրիստենսենը քննադատել է այն փաստը, որ «նոր ռումբերը ջնջում են եզրերը տակտիկական և ռազմավարական միջուկային զենքի միջև»: Ըստ նրա, ամերիկյան ռումբերը կտեղակայվեն նաև Թուրքիայի «Ինջիրլիկ» ավիաբազայում և Իտալիայի «Ավիանսում»:

ԱՄՆ ծրագրերն իրագործվում են անկախ նրանից, որ 2010-ի մարտին Գերմանիայի Բունդեսթագը հանձնարարեց ԳԴՀ կառավարությանը հասնել նրան, որ ամերիկյան միջուկային զենքը դուրս բերվի Գերմանիայի տարածքից: Բյուհելի ռազմակայանից ամերիկյան միջուկային զենքի դուրս բերման խոստում կար նաև 2009 թ. կոալիցիոն պայմանագրում:

Սակայն, ինչպես նշում է ZDF-ը, միջուկային զենքի փոխարեն Գերմանիայում տեղակայվում է 20 նոր ատոմային ռումբ, որոնց ընդհանուր հզորությունը համապատասխանում է 80 ատոմային ռումբի հզորությանը:

ԳԴՀ ՊՆ-ին կից խորհրդարանական նախկին պետքարտուղարը Վիլլի Վիմերը նոր ամերիկյան ատոմային ռումբերի տեղակայումը Գերմանիայում և Եվրապայում անվանել է «մեր ռուս հարևաններին գիտակցաբար սադրելու փորձ»: Մոսկվան իր մտահոգությունն է հայտնել այս առնչությամբ և հանդես է եկել ազգային տարածքից դուրս ոչ ռազմավարական միջուկային զենքի տեղադրման արգելք սահմանելու օգտին:

«ԱՄՆ այս մտադրությունները մտահոգիչ են»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հիշեցնեմ, որ 90-ականներին ՌԴ-ն 4 անգամ կրճատեց իր ոչ ռազմավարական միջուկային արսենալը` կենտրոնացնելով դրանք ազգային տարածքում պահուստային կենտրոնակայաններում»,-ասել է նա:

«Եվրոպայում անվտանգության ու կայանության ապահովման շահերից ելնելով` անհրաժեշտ ենք համարում, որ ոչ ռազմավարական միջուկային զենքը վերադարձվի ազգային տարածքներ և արգելվի դրա տեղակայումn այդ տարածքներից դուրս»,-ասել է Զախարովան, հայտնում է Interfax.by-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---