ՀՀ-ում քննարկվում է միանգամից երկու 600 մՎտ ատոմային ռեակտոր կառուցելու տարբերակը

ՀՀ-ում քննարկվում է միանգամից երկու 600 մՎտ ատոմային ռեակտոր կառուցելու տարբերակը

PanARMENIAN.Net - Հայաստանը դիտարկում է Մեծամորի ատոմային էլեկտրակայանում յուրաքանչյուրը 600 մՎտ հզորությամբ միանգամից երկու միջուկային ռեակտորի կառուցման հնարավորությունը:

Այդ մասին, АРКА գործակալության հաղորդմամբ, հայտարարել էՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

Գալստյանը նշել է, որ նոր տեխնոլոգիաների ի հայտ գալը 600 մՎտ ռեակտորների կառուցման նախագիծը դիտարկելու հնարավորություն է տվել, այնինչ նախկինում դիտարկվում էր միայն 1000 մՎտ ռեակտորի կառուցման տարբերակը:

Նրա խոսքերով, երկու ռեակտորների կառուցումը Հայաստանի էներգետիկ ինքնաբավության մակարդակը ներկայիս 50%-ից կհասցնի 73%-ի: Սակայն այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի 2027 թվականից մինչև 2036 թվական հետաձգել պլանավորված նոր էներգաբլոկի շահագործման հանձնումը:

Փոխնախարարը նշել է նաև, որ հայաստանը վերսկսել է ատոմակայանի նոր ռեակտորի կառուցման շուրջ բանակցությունները հավանական ներդրողների հետ. Ֆուկուսիմայում վթարից հետո դրանք ժամանակավորապես կասեցվել էին:

Հայաստանը մտադիր է կառուցել ԱԷԿ–ի մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար պահանջվում է մոտ $5 մլրդ: Նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2018–2019-ին, ԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի վերակառուցումը կսկսվի 2017-ի գարնանը և կտևի մոտ կես տարի։ Այժմ գործում է միայն այդ բլոկը՝ 407.5 Մբթ հզորությամբ, որը շահագործման է հանձնվել 1980-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ էներգաբլոկը 1989–1995 թվականներին չի աշխատել՝ շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016-ի սեպտեմբերը:

Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր մոտ 300 միլիոն դոլարի միջպետական վարկ և դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի:

ՌԴ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասը` սարքավորումների տեսքով: Մյուս միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---