ԵՄ-ում բարձր են գնահատել Հայաստանում իրագործվող բարեփոխումների ընթացքը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ համագործակցության 7-րդ կոմիտեի հերթական նիստը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՀՀ պատվիրակությունը,գլխավորում էր Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Եվրոպական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին կապերի գլխավոր տնօրինության տնօրեն Հ. Մինգարելին: Նիստի ընթացքում քննարկվեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության հետ կապված հարցեր: Հայկական կողմից տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաները ներկայացրեցին իրենց բնագավառներում կատարված եւ իրականացվելիք բարեփոխումները: ԵՄ կողմից դրական գնահատվեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ կարեւորվեց Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակներում գործողությունների ծրագրի ստորագրումը նոյեմբերի 14-ին եւ հետագա համագործակցությունը ծրագրի իրականացման շրջանակենրում:
 Ուշագրավ
---