Արմեն Դարբինյան. «Մենք ցանկանում ենք, որպեսզի թուրքերն ավելի լավը դառնան»27 հոկտեմբերի 2006 - 17:26 AMT PanARMENIAN.Net - «Ես կարծում ենք, որ մենք շատ անհմուտ ենք «շահագործում» Հայոց ցեղասպանության փաստը: Գուցե, մենք այժմ ունենք մի խնդիր, որն ինչ-որ չափով իրականացվում է. ստիպել Թուրքիային եւ թուրքերին ընդունել իրենց պատասխանատվությունը իրենց պատմության մեջ կատարված այս արյունալի գործողության համար: Ստիպել ողջ աշխարհով, ճնշել, ստիպել հասկանալ եւ միայն հետո առաջ գնալ»,- հայտարարել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալասարանի ռեկտոր, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը` հոկտեմբերի 27-ին ելույթ ունենալով ՀՌՀ-ում: «Դատելով մեր քաղաքականությունից` մենք ցանկանում ենք, որպեսզի թուրքերն ավելի լավը դառնան: Ես այդպես եմ գնահատում մեր գործողությունները,- նշել է Արմեն Դարբինյանը: - Մեր ձգտումը դեպի Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչում բերեց նրան, որ այսօր այդ ճանաչումը ստացվել է 22 երկրներից, ընդ որում առաջատար երկրներից, որտեղ հատկապես հզոր է հայկական սփյուռքը: Այդ երկրները ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը եւ այն, որ Թուրքիան պետք է մեզնից ներողություն խնդրի: Իսկ ի՞նչ է նշանակում, ներողություն խնդրել: Ներողություն են խնդրում ուժեղները: Գերմանացիները հրապարակավ ներողություն խնդրեցին հրեաներից Հոլոքոստի համար: Եւ որպես ապացույց, որ նրանք «մաքրվել են», գերմանացիները օրենք ընունեցին, որ ԳԴՀ քաղաքացու կողմից հրեաների ցեղասպանության յուրաքանչյուր մերժում քրեականորեն պատժվում է»:«Թուրքերը պատրաստ չենք մեր առջեւ ներողություն խնդրել: Մենք ցանկանում ենք ճնշել եւ նրանց ավելի մաքուր,ավելի լավը, ավելի ազնվաբարո դարձնել, սակայն մեզ դա չի հաջողվում անել, քանի որ նրանք դրան պատրաստ չեն: Գուցե, ցեղասպանության այդ ճանաչմամբ մենք մոտեցնում ենք ինչ-որ օր, երբ նրան պատասրա կլինեն ընկալելու կատարածը, սակայն մենք չենք խոսում մեր մասին, մենք խոսում ենք թուրքերի մասին: Այսինքն, մենք գործողություններ ենք կատարում, մենք նրանց դնում ենք մեր միջազգային քաղաքականության կենտրոնում, գործողություններ, որոնք ի վերջո պետք է հանգեցնեն թուրքերի լավացմանն ու ազնվացմանը: Գուցե, սա լավ խնդիր է, սակայն ես կարծում եմ, որ մենք ավելի կարեւոր խնդիրներ ունենք...Մենք ինքներս վեհանձնանալու կարիք ունենք: Սա խնդիր է, որը մենք պարտավոր ենք լուծել, հակառակ դեպքում` զոհերը, որ մենք կրել ենք, անվրեժ կմնան»,- իր ելույթում նշել է Հայաստանի նախկին վարչապետը, հայտնում է Regnum-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |