Հայաստանաը տրամադրված է լուրջ աշխատանքի եւ արդյունավետ գործունեություն ԵՄ հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպումն է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռ. Քոչարյանը ողջունել է եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Գործողությունների ծրագրի շուրջ խորհրդակցությունների ավարտը, եւ հույս հայտնել, որ նոյեմբերին այն վերջնականապես կընդունվի, ինչի շնորհիվ Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները ձեռք կբերեն շատ ավելի համակարգված բնույթ: «Հայկական կողմի առաջարկությունների ընդգրկուն փաթեթը վկայում է, որ մենք տրամադրված ենք լուրջ աշխատանքի եւ ակնկալում ենք համատեղ արդյունավետ գործունեություն»,- նշել է երկրի ղեկավարը:Դիվանագետների խնդրանքով Նախագահը պարզաբանումներ է տվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ներկա զարգացումների, ռուս-վրացական լարվածության եւ Հայաստանի տնտեսության վրա դրա հետեւանքների, տարածաշրջանային այլ խնդիրների վերաբերյալ: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ առաջիկա համապետական ընտրություններին, հատուկ շեշտվել է դրանք ազատ ու արդար անցկացնելու անհրաժեշտությունը: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ընտրական գործընթացների մոնիտորինգի նպատակով կհրավիրվի եւ երկարաժամկետ, եւ կարճաժամկետ միջազգային դիտորդական առաքելություն:
 Ուշագրավ
---