ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների ջանքերով համակարգչային սենյակ է բացվել29 սեպտեմբերի 2015 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը (ՄՊՍԿ) սպասարկում է ոչ միայն Սիսիանի, այլև հարակից՝ 36–ից շուրջ 30 համայնքները: Կենտրոնի տնօրեն Հենրիկ Մարտիրոսյանի ներկայացրած տվյալներով, սովորողների թիվն այստեղ տարեկան հասնում է շուրջ 160-ի: Գործում է 13 խմբակ, որոնցից պահանջված է հատկապես համակարգչայինը: Առկա հնարավորությունները, սակայն, սահմանափակում են առավելագույն օգտակար լինելու՝ կենտրոնի հնարավորությունները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկու՝ ադմինիստրատիվ և մարդկային ռեսուրսների վարչության աշխատակիցների անձնական ներդրումների շնորհիվ այս կենտրոնում համակարգչային սենյակ է բացվել: Միասնական նվիրման արդյունքում՝ կենտրոնին տրամադրվել է 10 համակարգիչ, նույնքան սեղան-աթոռներով: Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու՝ ընկերության արժեհամակարգը վաղուց կենսակերպ է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար: Նրանց նախաձեռնությունը ողջունել և ներդրում է կատարել նաև տնօրինությունը: Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն ապահովվել է համակարգչային ներքին ցանցով, իսկ 3G/Wi-Fi երթուղիչի միջոցով՝ նաև ինտերնետով: Դա պատանիներին թույլ կտա իրենց գիտելիքների պաշարը զարգացնել նաև համացանցի ընձեռած հնարավորության շնորհիվ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը «Արդեն տասը տարի մենք օրինակելի գործունեություն ենք ծավալում Հայաստանում: Ձգտում ենք լինել առաջատար ոչ միայն մատուցվող ծառայություններով, այլև կառավարման պատասխանատու մոտեցմամբ: Կարող եմ վստահ ասել, որ այստեղ ևս հաջողել ենք: Մեր ձեռքբերումներից անչափ գնահատելի է երկրին և հասարակությանն օգտակար լինելու՝ աշխատակիցների ցանկության դրսևորումը: Կոնկրետ այս ծրագրով մենք կարևոր երկու հարց ենք լուծում. նախ՝ պատանիներին օգնում ենք հմտանալ համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու հարցում և երկրորդ՝ մեր աշխատակիցների օրինակով հասարակությանը պատգամ ենք հղում՝ չլինել անտարբեր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիևի անվտանգության ծառայության պետի ընտանիքը միլիոնավոր դոլարների անշարժ գույք ունի Լոնդոնում և Դուբայում Էյուբովն ավելի քան 20 տարի Ալիևի անվտանգության ծառայության պետն է, մինչ այդ էլ այդ պաշտոնը զբաղեցրել է նրա հոր օրոք ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» |