Թուրքիայի քրդամետ կուսակցությունն ընտրվելու դեպքում պետականորեն կճանաչի Հայոց ցեղասպանությունը 2 հոկտեմբերի 2015 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Անկարայում անցկացված ժողովի ընթացքում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը ներկայացրել են ԺԴԿ-ի նախընտրական ծրագիրը, որում նշվում է, թե ընտրվելու դեպքում կուսակցությունը պարտավորվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Յուքսեքդաղի խոսքով՝ կուսակցությունը պատմության ընթացքում տարբեր ազգերի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությունների ու կոտորածների համար պետության անունից ներողություն խնդրելու համար աշխատանքներ է իրականացնելու, Yeni Şafak-ին հղումով գրում է Tert.am-ը: Քուրդ գործիչը նշել է, որ ընտրվելու դեպքում իրենք վերացնելու են Հայաստանի տնտեսական շրջափակումն ու զարգացնելու են տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև առանց նախապայմանների բացելու են հայ-թուրքական սահմանը։ «Հայերի հետ բարեկամության կամուրջներ ենք կառուցելու»,-ասել է նա։ Թուրքիայում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններից հետո իշխող կուսակցությանը չէր հաջողվել մեծամասնություն դառնալ և կառավարություն ձևավորել։ Կոալիցիոն կառավարություն ստեղծելու բանակցությունները ևս ապարդյուն էին անցել։ Թուրքիայում նոյեմբերի 1-ին նոր խորհրդարանական ընտրություններ են կայանալու։ Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |