Ստամբուլը մոտ $37 մլն կվճարի հայկական գերեզմանոցի հողատարածքի դիմաց

Ստամբուլը մոտ $37 մլն կվճարի հայկական գերեզմանոցի հողատարածքի դիմաց

PanARMENIAN.Net - Ստամբուլի հայկական գերեզմանոցին պատկանող 4.474 քմ հողատարածքի համար Ստամբուլի քաղաքապետարանը հայկական կաթոլիկ Սբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին կվճարի 111 մլն 850.000 թուրքական լիրա (մոտ $37 մլն 280.000):

Սբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամը նշյալ հողատարածքի համար դեռ 2 տարի առաջ էր դիմել դատարան: Ստամբուլի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հարուցված քրգործի և երկու տարի տևած դատավարության արդյունքում դատարանը որոշում է կայացրել՝ հիվանդանոցի հիմնադրամին վճարել 11 մլն 850.000 թուրքական լիրա, քանի որ, ըստ մասնագետների գնահատման, այդքան էր կազմում նշյալ հողատարածքի վաճառքային գինը 2 տարի առաջ, գրում է Ermenihaber.am-ը:

Դատարանի որոշմամբ հայկական հիմնադրամին կվճարվի նաև այդ գումարի որոշակի տոկոսները՝ 2 տարվա համար:

Թուրքիայի կադաստրային գրանցամատյանների համաձայն՝ Ստամբուլում գտնվող 41.430 քմ հողատարածքը 1936-ից ի վեր օգտագործվել է որպես հայկական գերեզմանատուն: 1971-ին այդ հողատարածքն առգրավվել էր պետության կողմից: Հայկական գերեզմանոցին պատկանող 4.474 քմ հատվածը Ստամբուլի քաղաքապետարանի կողմից օգտագործվել է ճանապարհներ, ստորգետնյա անցումներ, մայթեր կառուցելու համար:

Ավելի ուշ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի՝ ազգային և կրոնական փոքրամասնություններին պատկանող անշարժ գույքի՝ իրենց իրական սեփականատերերին վերադարձնելու վերաբերյալ որոշմամբ հայկական գերեզմանոցի տարածքը վերադարձվել էր հայկական կաթոլիկ Սբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին: Սակայն գերեզմանոցին պատկանող այն 4.474 քմ հողատարածքը, որի վրա ճանապարհներ ու անցումներ էին կառուցվել, հայկական կողմին չէր վերադարձել:

Տես նաև.Ստամբուլի 150 մլն դոլար արժողությամբ հողակտորը վերադարձրել են հայկական հիմնադրամին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---