ՀՀ դեսպանը Շվեդիայի թագավորին ներկայացրել է Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակը 3 նոյեմբերի 2006 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ստոկհոլմում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Արա Այվազյանի` Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավին հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-շվեդական պատմական կապերին եւ միջպետական հարաբերությունների զարգացման գործընթացին: Շվեդիայի թագավորի խնդրանքով, Արա Այվազյանը ներկայացրեց Հայաստանի եւ տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակը: Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ Սկանդինավյան եւ Հարավկովկասյան տարածաշրջանների միջեւ համագործակցության հեռանկարների շուրջ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |