ԵՏՄ-ն ու Սիրիան կքննարկեն գործակցության ուղիները. Առևտրի ազատ գոտու մասին խոսք դեռևս չկա

ԵՏՄ-ն ու Սիրիան կքննարկեն գործակցության ուղիները. Առևտրի ազատ գոտու մասին խոսք դեռևս չկա

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) չի բանակցում Սիրիայի հետ ԵՏՄ շրջանակում Առևտրի ազատ գոտու ստեղծման շուրջ: Այդ մասին պատմել է ԵՏՀ նախարար Անդրեյ Սլեպնյովը:

Ընդ որում նախարարը նշել է, որ առաջիկայում երկկողմ բանակցություններ տեղի կունենան` քննարկելու համար առևտրային համագործակցության առկա կարգավիճակը:

«Այժմ կայունացման մասին խոսելն, անշուշտ, ժամանակավրեպ է: Սակայն, այնուամենայնիվ, առաջիկայում մենք մի շարք հանդիպումներ ենք նախատեսում Սիրիայի ներկայացուցիչների հետ` քննարկելու համար նրանց հետ գործակցության հեռանկարները»,-հայտարարել է նա, գրում է Gazeta.ru-ն:

Հուլիսին ԵՏՀ-ն հայտարարեց, որ ԵՏՄ անդամ բոլոր երկրները շատ դրական են վերաբերվում ԵՏՄ և Սիրիայի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման գաղափարին այդ երկրում քաղաքական կայունացումից հետո:

«Խորհրդակցություններ են անցկացվել: ԵՏՄ բոլոր երկրները շատ դրական են վերաբերվում առաջարկին: Այժմ Անհամբեր սպասում ենք Սիրիայում քաղաքական իրավիճակի կայունացմանը, բանակցություններ սկսելու համար»,-այն ժամանակ հայտարարել էր ԵՏՀ ներկայացուցիչը:

Ավելի վաղ Սիրիայի վարչապետ Վաիլ ալ Հալիկին հարցազրույցում հայտնել էր, որ ՌԴ և Սիրիայի իշխանությունները բանակցում են ԵՏՄ-ին Սիրիայի անդամակցության շուրջ:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքել է 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձել 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: 2015-ի օգոստոսին միությանը միացավ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---