«ԱրմենՏել» ընկերության սեփականատեր է դարձել ռուսական «ՎիմպելԿոմը»

PanARMENIAN.Net - «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ն նոյեմբերի 3-ին հայտարարել է հունական Hellenic Telecommunications Organization SA (OTE) ընկերության հետ Հայաստանում կապի ծառայության օպերատոր անդիսացող «ԱրմենՏել» ՓԲԸ բաժնետոմսերի փաթեթի 90 տոկոսի գնման վերաբերյալ պայմանագիր կնքելու մասին: «ԱրմենՏելի» բաժնետոմսերի փաթեթի 90 տոկոսի արժեքը կազմում է 341, մլն եվրո գումարած մոտ 40 մլն եվրո ընկերության մաքուր պարտքի եւ պարտավորությունների տեսքով: Գործարքի ձեւակերպումը նախատեսվում է իրականացնել մինչեւ 2006 թվականի ավարտը, հաղորդել են «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի մամլո ծառայությունում:



Նշենք, որ ընթացիկ տարում հունական OTE ընկերությունը մրցույթ էր հայտարարել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի իր 90 տոկոսը վաճառելու մասին: Մրցույթին մասնակցել են 16 ընկերություններ, սակայն երկրորդ փուլ են դուրս եկել ռուսական «ՎիմպելԿոմը» եւ MTC-ը, ինչպես նաեւ ETISALAT (Emirates Telecommunications Corporation/Istithmar ETV -Emergent Telecom Ventures), VTEL Holdings/Knightsbridge Associates. ընկերությունները: OTE հունական հեռահաղորդակցային ընկերությունը 1997 թ. միջազգային մրցույթով ձեռք էր բերել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի իր 90 տոկոսը 142,47 մլն դոլարով: Ընկերության բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը: Մինչեւ 2004 թվականի նոյեմբերի 4-ը «ԱրմենՏելը» Հայաստանի բջջային կապի մենաշնորհատերն էր: 2004 թվականի նոյեմբերին, GMS-ծառայությունների մենաշնորհային իրավունքից հրաժարավելու փոխարեն, «ԱրմենՏելը» ստացավ IP-հեռախոսացանցի ծառայությունների տրամադրման բացառիկ իրավունք: Իսկ նրա տեղը Հայաստանի բջջային կապի շուկայում, ըստ կառավարության որոշման, զբաղեցրեց «Ղ-Տելեկոմ» ընկերությունը` «Viva Cell» առեւտրային նշանով Լեռնային Ղարաբաղի կապի օպերատորի դուստր ձեռնարկությունը: Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտարարել էր, թե «ԱրմենՏելի» բաժնետոմսերի գնորդը պետք է հրաժարվի գործունեության մի շարք ձեւերի մենաշնորհից եւ բաժնետոմսերի գնման հավակնորդները համաձայնվել են այդ պայմանի հետ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---