Սլեպնյով. ԵՏՀ-ն չի բանակցում Թուրքիայի հետ առևտրի ազատ գոտու ստեղծման մասին

Սլեպնյով. ԵՏՀ-ն չի բանակցում Թուրքիայի հետ առևտրի ազատ գոտու ստեղծման մասին

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) չի բանակցել Թուրքիայի հետ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ առևտրի ազատ գոտու ստեղծման շուրջ: Այս մասին լրագրողներին է հայտնել ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: «Թուրքիայի դեպքում մենք նման նախաձեռնություն չենք ունեցել»,-հավելել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին հոկտեմբերի առաջին օրերին տեղի ունեցած ավիամիջադեպի պատճառով:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Հոկտեմբերի 3-ին Թուրքիան հայտարարեց, որ ՌԴ ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը: ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Սու-30 ինքնաթիռը հայտնվել է Թուրքիայի օդային տարածքում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ` բողոք հայտնելով Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցող ռուսական կործանիչի կողմից այդ երկրի օդային տարածքը հոկտեմբերի 3-ին խախտելու համար:

Միջադեպից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան կարող է վերանայել ռուսական գազի գնման հարցը Ռուսաստանի հետ ավիամիջադեպերի պատճառով հարաբերությունների սրման կապակցությամբ:

«Ռուսաստանը պետք է զգայուն լինի այս հարցում: Մենք բնական գազի թիվ մենք գնորդն ենք ՌԴ համար: Թուրքիայի կորուստը լուրջ կորուստ կլինի Ռուսաստանի համար: Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է այլ երկրներից գազ գնել»,-հայտարարել է Էրդողանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Գազպրոմը» որոշել է հրաժարվել «Թուրքական հոսք» գազամուղի հզորությունների կեսից: Այդ մասին հայտաարել է կոնցերնի ղեկավար Ալեքսեյ Միլլերը: «Կա պայմանավորվածություն, որն արդեն կյանքի է կոչվում` դա միջկառավարական համաձայնագրի տեքստի նախապատրաստումն է: Այդ աշխատանքը հիմա տարվում է Թուրքիայի նախարարության հետ: Դրանք առարկայական բանակցություններ չեն կոնկրետ գազամուղի հզորության, նախագծի իրագործման ժամկետների, առաքումների մեկնարկի մասին, դա աշխատքն է համաձայնագրի տեքստի վրա, այդ աշխատանքի վրա ոչ մի այլ գործոն չի ազդում»,-ասել է Միլլերը լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե որքանով կարող են իրադարձությունները Սիրիայում ազդել նախագծի իրականացման վրա:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարող է վերանայել նաև ռուսական նախագծով «Աքքույու» ԱԷԿ-ի շինարարության հարցը: «Եթե ռուսները չկառուցեն «Աքքույու» ԱԷԿ-ը, մեկ այլը կգա և կկառուցի»,-հավելել է Էրդողանը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքել է 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձել 2015-ի հունվարի 2-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---