ՔԱԿ զինյալները հրադադար են հայտարարել մինչև Թուրքիայում նոյեմբերի 1-ի ընտրությունները12 հոկտեմբերի 2015 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ռազմական թևը հաստատել է, որ կպահպանի հայտարարված հրադադարը, հայտնել է Reuters գործակալությունը: Հոկտեմբերի 10-ին ՔԱԿ ղեկավարությունը հրամայել է իր գրոհայիններին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները մինչև նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Հայտարարությունն արվեց Անկարայում բազմաթիվ կյանքեր խլած ահաբեկչական գործողությունից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 97 մարդ է զոհվել հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով: 246 մարդ վիրավորվել է: Դա տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները պայթյունները որակել են որպես ահաբեկչություն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհատել է եռօրյա ծրագիրը Ստամբուլում և վերադարձել է մայրաքաղաք: Պայթյունների պատճառով Թուրքիայում 3 օրով կասեցվել է նախընտրական արշավը: Ինչպես հայտնում է «Ֆիրաթ» քրդամետ գործակալությունը, ՔԱԿ ռազմական թևի առաջնորդներից Մուրադ Քարայիլանը հաստատել է, որ քուրդ զինյալները կհրաժարվեն ռազմական գործողություններից, եթե չենթարկվեն թուրք ուժայինների հարձակման: Մինչդեռ Թուրքիայի Գլխավոր շտաբի հոկտեմբերի 12-ին տարածած հայտարարության մեջ ասվում է, որ թուրքական օդուժի գրոհի արդյունքում Հաքքյարի գավառում ոչնչացվել է ՔԱԿ 17 գրոհային, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հոկտեմբերի 11-ին Հաքքյարիում ՌՕՈւ գործողության արդյունքում ոչնչացվել է ՔԱԿ 17 գրոհային, ինչպես նաև 3 թաքստոց և 1 զինապահեստ: Տարածքի զննություն արդյունքում հայտնաբերվել է ՌՊԳ-7 նռնականետ և զինամթերք, զենիթային կայանքի 600 արկ, պայթուցիկ նյութեր, այլ զենք ու զինամթերք»,-ասվում է հաղորդագրության մեջ: Իրադրությունը Թուրքիայում կտրուկ սրվեց Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |