ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն մինչև 2015-ի ավարտը16 հոկտեմբերի 2015 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն մինչև տարեվերջ: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: Նախարարի առաջին տեղակալը հայտնել է, որ նոյեմբերին 4-ին Հայաստանում կանցկացվի Հայաստան-ԵՄ գործակցության կոմիտեի նիստը, իսկ նոյեմբերի 19-20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու կարևոր փաստաթուղթ: Փաստաթղթերից մեկը վերաբերում է Եվրոպական միության «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության» (COSME) ծրագրին ՀՀ մասնակցությանը, երկրորդը վերաբերում է փոքր և միջին բիզնեսի ոլորտում աջակցությանն ուղղված ծրագրին, որի շուրջ արդեն մի քանի ամիս աշխատում են: Մելքոնյանը նշել է, որ դեռևս տարեսկզբին տեղի ունեցած մասնագիտական քննարկումների ժամանակ ձևավորվել է հարցերի այն շրջանակը, որոնք բանակցությունների համար հիմք կհանդիսանան, գրում է Panorama.am-ը: «Բանակցությունները հիմնականում ընթանալու են մասնագիտական քննարկումների ժամանակ ուրվագծված ուղղությունների շուրջ: Այստեղ մենք չենք ներառելու ազատ առևտրի բաղադրիչը, այսինքն՝ տարիֆների զրոյացում չի լինելու: Մնացած ոլորտային գործակցության մասով բազմաթիվ հարցեր կան, որոնք փորձելու ենք հնարավորինս ներառել բանակցություններում», - ասել է Մելքոնյանը` հավելելով, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով նախատեսվում էր գործակցություն 28 ոլորտում, նոր համաձայնագրում ևս կընդգրկվեն գործակցության համար բոլոր հնարավոր ոլորտները: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովին մանդատի տրամադրումը: «Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ գործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը», - ասել է արտգործնախարարը: Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ողջունում է ԵՄ և ՀՀ միջև համագործակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու մանդատի հաստատումը: 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Թեհրանը կրկին հայտարարել է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության Ավելի վաղ Արաքչին էր ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Ուկրաինացի գինեգործները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ՀՀ և Վրաստանի դեմ Նշվել է, որ հայկական ու վրացական արտադրության ալկոհոլը շարունակում է առաքվել Ռուսաստանի շուկա և նաև Ուկրաինա Տոկաևը պատրաստակամ է հետագայում ևս Ալմաթիի հարթակը տրամադրել Բաքվի և Երևանի բանակցությունների համար Նա այդ մասին ասել է Ալիևի հետ հեռախոսազրույցում |