Բ. Բորուսեւիչ. Լեհաստանը պաշտպանում է Թուրքիային ԵՄ մտնելու հարցում 7 նոյեմբերի 2006 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Lեհաստանը կարող է միջնորդի դերում հանդես գալ հայ-թուրքական հարաբերությունների լավացման հարցում, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի երկստեք համաձայնությունը: Այդ մասին նոյեմբերի 7-ին մամլո ասուլսիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչը: Նրա խոսքերով, նման առաջարկությամբ լեհական ղեկավարության ներակայցուցիչները դիմել են նաեւ Թուրքիային. հայկական կողմն արդեն դրական պատասխան տվել է: «Թուրքիան եւ Հայաստանը փոխադարձ շահեր ունեն եւ ներկա դրությամբ դրանք ներակայցնելու անհրեժաշտություն կա»,- նկատել է մարշալը: Նշելով, որ Լեհաստանը պաշտպանում է Թուրքիային ԵՄ մտնելու հարցում` Բորուսեւիչն ընդգծել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը բխում է նաեւ Հայաստանի շահերից: Իր հերթին, հայկական խորհրդարանի խոսնակը նաեւ նշել է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին համահունչ է Հայաստանի շահերին, քանի որ այդ դեպքում թուրքական կողմը իր վրա ժողովրդավարական սկզբունքներին հետեւելու պարտավորություններ է վերցնում: Ավելին, նկատել է խոսնակը, դժվար է պատկերացնել, որ Թուրքիան կմտնի ԵՄ` ԵՄ-ին բարեկամ երկրի հետ փակ սահմաններ ունենալով, հայտնում է Regnum-ը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |