ՄԱԿ ռեգիստր. Ռուսաստանը մեկ տարում 65 տանկ և 118 միավոր հրետանի է վաճառել Ադրբեջանին

ՄԱԿ ռեգիստր. Ռուսաստանը մեկ տարում 65 տանկ և 118 միավոր հրետանի է վաճառել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ՄԱԿ սովորական սպառազինության ռեգիստր է ներկայացրել 2014 թ. զենքի առաքումների մասին տվյալները:

Ըստ հրապարակված փաստաթղթի, Ադրբեջանը մեկ տարում Ռուսաստանից ստացել է 65 տանկ, 78 միավոր այլ զրահատեխնիկա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանի (100 մմ մեծ տրամաչափով հաուբիցներ, հրանոթներ, ականանետեր):

Նույն ժամանակահատվածում Հայաստան առաքված զենքի մասին Ռուսաստանը չի հայտնել: 2013-ին, ըստ ՌԴ կողմից Սովորական սպառազինությունների ռեգիստրին ներկայացրած տվյալների, ՌԴ-ն Ադրբեջան է առաքել 10 տանկ, 10 միավոր զրահատեխնիկա, 438 միավոր հրետանի, 25 ուղղաթիռ: 2013-ին Հայաստան է առաքվել 50 շարժական զենիթահրթիռային համակարգ և դրանց համար նախատեսված 200 հրթիռ, 35 տանկ, 110 միավոր այլ զրահատեխնիկա:

Վերջին տարիներին, ի թիվս այլ սպառազինության, ՌԴ-ն Ադրբեջանին է վաճառել C-300 ՀՕՊ համակարգեր, Տ-90 տանկեր, «Քրիզանթեմ» հակատանկային մեքենաներ, «Բուրատինո» տիպի ծանր հրանետ համակարգեր, զրահափոխադրիչների նոր մոդիֆիկացիաներ, Մի-35 Մ ուղղաթիռներ, «Սմերչ» տիպի ռեակտիվ համազարկային համակարգեր, «Վենա» ինքնագնաց հրետանային կայանքներ, այլ հրետանի, Մի-35 և Մի-17 ուղղաթիռներ, ինժեներական տեխնիկայի լայն տեսականի:

2014-ին Ռուսաստանը նաև առաջարկել է Ադրբեջանին Տ-74 տանկերի արդիականացում`մինչև «Տերմինատոր» տանկերին աջակցող մարտական մեքենաների մակարդակի, Տ-90 տանկերի լրացուցիչ 100 միավոր և «Ալիգատորներ» մարտական ուղղաթիռներ:

Մինչև 2015-ի ավարտն Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի ընդհանուր ծավալը կարող է հասնել մոտ 5 մլրդ դոլարի: Ադրբեջանն իր ռազմական գնումների 80 տոկոսը կատարում է ՌԴ-ից: Ռուսաստանից բացի Բաքուն զենք է գնում նաև Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից, ՀԱՀ-ից և Իսրայելից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---