Թբիլիսիի Սբ Գևորգ եկեղեցին կվերաբացվի

Թբիլիսիի Սբ Գևորգ եկեղեցին կվերաբացվի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին կկայանա Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման և վերաբացման արարողությունը՝ Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, վերանորոգման ծրագիրը ֆինանսավորողների մասնակցությամբ:

13-րդ դարի բացառիկ տաճարի վերանորոգման նախագիծը մեկնարկել է 2012-ին, այն «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կարևորագույն ծրագրերից մեկն է, որը ստացել է Հայաստանի և Վրաստանի իշխանությունների աջակցությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը, գրում է Aravot.am-ը:

Եկեղեցու վերականգնման նախաձեռնությունը պատկանում է IdeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին, տաճարը վերականգնվել է բարերարների նվիրատվություններով, հիմնական դոնորներն են՝ Ալբերտ Ավդոլյանը, Սերգեյ Սարկիսովն ու Ռուսուդան Մախաշվիլին, Դանիել Խաչատուրովը, ինչպես նաև Վարդանյանների ընտանիքը:

Սբ Գևորգը Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից է, ժամանակին եղել է հայկական միջնադարյան հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը: 14-15 դարերում եկեղեցու գրատանը բազմաթիվ ձեռագրեր են ստեղծվել, որոնք ներկայումս պահվում են Մատենադարանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---