ՀՀ ԱԳՆ-ն հուսով է, որ 15-ամյա Նաիրի Քոչարյանին սպանողները շուտով կհայտնաբերվեն17 նոյեմբերի 2006 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարությունը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին եւ Ռուսաստանի ՆԳՆ-ին խնդրելով շուտափույթ կերպով քննել Մոսկովյան շրջանում կատարված Հայաստանի 15-ամյա քաղաքացու սպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, ՀՀ ԱԳՆ-ն հետեւում է իրավիճակին եւ հուսով է, որ մարդասպանները շուտով կհայտնաբերվեն: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Մոսկովյան մարզի Պուշկինի շրջանի Իվանտեեւկա քաղաքում սպանվել է 15-ամյա հայաստանցի Նաիրի Քոչարյանը: Ինչպես հաղորդել են Մոսկովյան մարզի ՆԳՊՎ-ում, նոյեմբերի 11-ին ժամը 22:30-ին դանակահարության վերքերով Իվանտեեւկայի կենտրոնական հիվանդանոց է տեղափոխվել 1991թ. ծնված Կոռոլյով քաղաքի բնակիչը, որը ստացված վերքերից մահացել է: Ըստ աղբյուրի, այդ կապակցությամբ օպերատիվ-որոնողական միջոցառումներ են անցկացվում: Մինչդեռ, Ռուսաստանի հայերի միության տվյալներով, «Նաիրի Արտաշեսի Քոչարյանը, որը վարսահարդարման դասընթացների ուսանող էր, հանգստայն օրը զբոսանքի էր գնացել իր ռոսւ ընկերների հետ»: «Երեկոյան, ժամը 18-19 շրջանում Նարեկի վրա են հարձակվել ագրեսիվ տրամադրված երիտասարդներ: Նրա ընկերները փախուստի են դիմել, իսկ ինքը դաժանաբար ծեծվել է, ստացել է դանակի բազմաթիվ վերքեր, որի արդյունքում մահացել է: Պարանոցի շրջանում հայտնաբերվել են հետքեր, որոնք վկայում են, որ նրան փորձել են կախել կամ խեղդել: Սպանվածի կողքին հայտնաբերվել է գանգի եւ ոսկորների պատկերով շարֆ, ինչը պարզ մատնանշում է, որ հարձակվողները պատկանել են ֆաշիստական խմբավորման»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |