18 նոյեմբերի 2006 - 15:11 AMT
Հայաստանի եվրաինտեգրումը անհրաժեշտություն է իրավական պետության կառուցման ճանապարհին
Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում շատ կարեւոր քայլ է: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, հայ ժողովուրդը տարածաշրջանի մյուս ժողովրդներից շատ է պատրաստ ընդունել եվրոպական արժեքները: «Հայաստանի եվրաինտեգրումը անհրաժեշտություն է իրավական պետության կառուցման ճանապարհին»,-նշել է Քոչարյանը: Նա նաեւ նկատել է, որ Հարավային Կովկասի երեք երկրները տարբեր ուղի եւ տարբեր ծրագրեր ունեն: «Վրաստանը Եվրոպա է ձգտում ՆԱՏՕ-ի միջոցով, Ադրբեջանը` էներգակիրների, եւ միայն Հայաստանն է, որ գործում է Գործողությունների ծրագրի շրջանակում, որն ուղղված է երկրի տնտեսական եւ քաղաքական կայունությանը»,-ընդգծել է հայ պատգամավորը: