Լաս Վեգասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կկանգնեցվի

Լաս Վեգասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կկանգնեցվի

PanARMENIAN.Net - Ավարտին են մոտենում ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքի «Սանսեթ զբոսայգում» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման աշխատանքները:

Ինչպես գրում է Asbarez-ը, հուշարձանի բացումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին: Բացման արարողությանը կմասնակցեն արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը, արքեպիսկոպոս Մուշեղ Մովսիսյանը, պաշտոնական անձիք Հայաստանից և Լիբանանից, Լաս Վեգասի և Նեվադա նահանգի իշխանությունների ներկայացուցիչներ:

2015-ի հունվարին ԱՄՆ Նևադա նահանգի Քլարկ վարչական շրջանը որոշեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցել, որը կտեղադրվի Լաս Վեգասի «Սանսեթ փարք» զբոսայգում: Հուշարձանի դիզայնի, կառուցման ու տեղադրաման ծախսերը կազմել են 120.000 դոլար: Անհրաժեշտ գումարը տրամադրել է Հայ-ամերիկյան միությունը: Ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր ամերիկահայեր հավաքվում են՝ ոգեկոչելու Օսմանյան կայսրությունում զոհերի հիշատակը: Ինչպես նշել է վարչական շրջանի հանձնաժողովի նախագահ Մերի Բեթ Սքոուն, հանձնաժողովի հանդիպումներին մոտավորապես 50 հայ էր եկել՝ կոթողը տեղադրելու խնդրանքով: «Զգացինք, որ հուշարձանի կառուցման ժամանակը հասունացել է»,- նշել է նա:

«Այս հուշարձանը կդառնա հիշատակի ծաղիկներ դնելու մի վայր»,- ասել է Լաս Վեգասի հայ-ամերիկյան միության խորհրդի անդամ Էնդի Արմենյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---