Նոյեմբերի 21-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագհները ժամանում են Երեւան

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագհները նոյեմբերի 21-ին ժամանում են Երեւան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, միջնորդները կհանդիպեն Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանի, ապա հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:



Այցի ընթացքում կքննարկվեն հետագա քայլերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցութունների շրջանակներում: Համանախագահների այցը կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների ղեկավարների բրյուսելյան հանդիպման արդյունքների հիման վրա, որի ընթացքում առաջարկվել էր կազմակերպել նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը»,- ասել է Կարապետյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---