ANCA-ն արշավ է սկսելու՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով նպաստել ԼՂՀ-ում խաղաղությանը

ANCA-ն արշավ է սկսելու՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով  նպաստել ԼՂՀ-ում խաղաղությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Վաշինգտոնի Կապիտոլ Հիլում դեկտեմբերի 8-ին և 9-ին արշավ է կազմակերպելու, որի նպատակն է Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ անել նպաստել Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի ֆոնին Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը։

Արշավի կազմակերպիչները մասնակցության հրավեր են ուղարկել «Արցախի բարեկամներին», որպեսզի նրանց ձայները հասնեն ԱՄՆ-ի կառավարությանն ու ստիպեն տարածաշրջանում ատելություն տարածող ու պատերազմ տենչացող Ադրբեջանին հաշվետու լինել իր կողմից իրագործվող բռնությունների ու սպառնալիքների համար, գրում է Tert.am-ը:

Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման արշավի շրջանակում ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի կունենան մի շարք հանդիպումներ, որոնց կմասնակցեն հայամետ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներ, ԼՂՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչներ:

2015-ի հուլիսի 1-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին խախտել Ադրբեջանի իշխանությունների ագրեսիայի հանդեպ լռությունը:

«Հայաստանի և Արցախի տարածքն ադրբեջանական հողեր անվանելով՝ ատելություն սերմանող ելույթով հանդես գալուց հետո 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զինված ուժերը Նախիջևանից հարձակում իրականացրին Հայաստանի վրա, որի հետևանքով սպանվեց հայ զինծառայող Արման Եփրեմյանը»,- նշում է հանձնախումբը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---