ԱՊՀ պետությունների ղեկավարները զեկույց են ստացել Համագործակցության բարեփոխման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Համագործակցության բարեփոխման մասին զեկույցը, որ նախապատրաստել է Բարձր մակարդակի խումբը (ԲՄԽ), նոյեմբերի 21-ին փոխանցվել է ԱՊՀ պետությունների ղեկավարներին: Այդ մասին նոյեմբերի 22-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ ԳԿ փոխնախագահ Վլադիմիր Գարկունը: Նրա խոսքերով, ԲՄԽ-ն այդ փաստաթղթի մշակմանը նվիրված 7 նիստ է անցկացրել` 6-ը Մինսկում եւ 1-ը` Մոսկվայում: Զեկույցը «գաղտնի» չի համարվում, սակայն տեղեկատվությունը զեկույցի մասին լրագրողների համար փակ է: Այնուամենայնիվ, Գարկունը հավաստիացրել է, որ ԲՄԽ-ի նիստերն անցնում են ժողովրդավարության պայմաններում եւ ոչ ոքի վրա ճնշում չի գործադրվել, ուստի եւ հարկ չկա սենսացիա ակնկալել այս գագաթնաժողովից: Ծրագրվում է, որ համաժողովի օրակարգում, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Մինսկում, նախապատրաստված փաստաթղթի քննարկումը գլխավոր հարցն է լինելու: Նախապես Համագործակցության մասին զեկույցը կքննարկեն ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում, որը տեղի կունենա մեկ օր առաջ` նոյեմբերի 27-ին: Գարկունը հաղորդել է նաեւ, որ նոյեմբերի 24-28-ը Մինսկ կժամանեն շուրջ հազար հոգի, որոնցից 600-ը` պաշտոնական պատվիրակությունների կազմում: Ավարտին Վլադիմիր Գարկունը համոզվածություն է հայտնել, որ նախագահները բավարար չափով քաղաքական իմաստնություն կդրսեւորեն, որպեսզի ԱՊՀ-ն շարունակի գործել եւ զարգանալ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---