Air France. Երևան-Փարիզ չվերթն իրականացվելու է

Air France.  Երևան-Փարիզ չվերթն իրականացվելու է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ի երեկոյան Երևանից Փարիզ նախատեսված չվերթը կիրականացվի ժամանակացույցին համապատասխան: Այս պահի դրությամբ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, տեղեկացրել է չվերթն իրականացնող Air France ընկերությունը:

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Փարիզի Շարլ դը Գոլ օդանավակայան չվերթը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 20:50-ին, գրում է Panorama.am-ը:

Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հանձարկում է իրականացվել։ Ըստ վերջին պաշտոնական տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյան հարձակումների ընթացքում զոհվել է 128 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են շրջում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերնոը նոյեմբերի 14-ին COBRA արտակարգ կոմիտեի արտահերթ նիստ կհրավիրի Փարիզում ահաբեկչությունների կապակցությամբ, որին զոհ է գնացել ավելի քան 150 մարդ: «Ես կնախագահեմ հանդիպմանը Փարիզում այս սարսափելի հարձակումների կապակցությամբ COBRA կոմիտեի հանդիպմանը»,-գրել է նա Twitter-ի էջում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համակողմանի աջակցություն է առաջարկել Ֆրանսիայի իշխանություններին: «Մենք ամեն ինչ կանենք հետապնդելու համար հանցագործներին և նրանց մեղսակիցներին` համատեղ պայքարելով ահաբեկիչների դեմ: Սա Եվրոպայի ամենասարսափելի գիշերներից մեկն էր»,-ասել է Մերկելը: ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Սիրիայի վերաբերյալ Վիեննայի հանդիպումը կսկսվի Փարիզում տիրող իրավիճակի մասին Ֆրանսիայի ԱԳՆ զեկույցից:

Նոյեմբերի 14-ին Վիեննայում կհավաքվեն հոկտեմբերի վերջում Սիրիայի վերաբերյալ երկխոսության առաջին փուլի մասնակից երկրների ներկայացուցիչները: ՌԴ, ԱՄՆ և ՄԱԿ ներկայացուցիչներից բացի, ակնկալվում է նաև Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրանի, ԵՄ, ԱՊԼ և Իսլամական համագործակցության կազմակերպության մասնակցությունը:

Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը կազդի Սիրիայի վերաբերյալ բանակցությունների վրա, սակայն հանդիպումն ամեն դեպքում կկայանա:

Կարդացեք նաև՝ Փարիզում 8 գրոհային է ոչնչացվել. Ֆրանսիան փակում է սահմանները

Նալբանդյան. Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին

Փարիզում ահաբեկչության զոհերի թվում ըստ նախնական տվյալների ՀՀ քաղաքացիներ չկան

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---