ԶԼՄ-ները հայտնել են ՄԱԷ մարդաշատ վայրերում նախապատրաստվող ահաբեկչությունների մասին

ԶԼՄ-ները հայտնել են ՄԱԷ մարդաշատ վայրերում նախապատրաստվող ահաբեկչությունների մասին

PanARMENIAN.Net - Ավելի քան 40 անդամ ունեցող խումբը, որին կասկածում են ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ, ծրագրում էր պայթյուններ կազմակերպել Միացյալ Արաբական Էմիրությունների (ՄԱԷ) հյուրանոցներում և առևտրի կենտրոններում, հայտնել է տեղական The National-ը:

Լսումներն այս գործով ՄԱԷ բարձրագույն դաշնային դատարանում տեղի են ունեցել նոյեմբերի 16-ին: Հաջորդ լսումը կկյանա դեկտեմբերի 8-ին:

«Շաբաբ ալ Մանրա» խմբավորման ենթադրյալ կազմակերպիչների դեմ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործողություններ և պետական հեղաշրջում կազմակերպելու և «իսլամական խալիֆայություն» ստեղծլու վերաբերյալ:

Ինչպես հայտնել է պարբերականը, 2011-ից սկսած խմբավորումը պայթյուններ էր ծրագրում իրականացնել ՄԱԷ տարբեր վայրերում:

Ըստ դատախազության հայտարարության, կասկածյալներն ապօրինաբար զենք ու զինամթերք են ներկրել երկիր, պայթուցիկներ սարքել, կամավորներ են մատակարարել մյուս ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», Սիրիայում պատերազմող «Ջեբհատ ան Նուսրան» և «Իրանական Բելուջիստանի ազատագրման ճակատը»:

Բացի այդ, նրանց մեղադրում են ինտերնետ կայքերն ու ՏՏ մյուս միջոցները սեփական գաղափարները քարոզելու համար օգտագործելու մեջ: Կասկածյալներից 3-ը հետախուզման մեջ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ՄԱԷ-ն դատապարտեց ահաբեկչական գործողությունները Փարիզում, որոնց զոհ գնաց 133-ից ավելի մարդ, և կոչ արեցին միավորվել ահաբեկչությնա դեմ պայքարում:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 129 մարդ, վիրավորվել 200-ից ավելին։ Ֆրանսիայի նախագահի հրամանով երկրում ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում ահաբեկչությունների համար պատասխանատու է «Իսլամական պետությունը»: ԻՊ-ն իր հերթին նոր ահաբեկչություններով է սպառնում Ֆրանսիային:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---