Հայաստանն ու Կիպրոսը ամրապնդում են քաղաքական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Այսօր պետական այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Խրիստո Ֆիասի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռ Քոչարյանը բարձր է գնահատել Կիպրոսի իշխանությունների վերաբերմունքը երկրի հայ համայնքի հանդեպ: Նրա խոսքերով, այն փաստը, որ հայ համայնքը ներկայացված է Կիպրոսի խորհրդարանում, իսկ երկրում գործում են պետության կողմից ֆինանսավորվող հայկական դպրոցներ, առանձնակի ջերմություն է հաղորդում երկու երկրների հարաբերություններին: Բացի այդ, զրուցակիցներն ընդգծել են նաեւ քաղաքական համագործակցության ամրապնդման եւ օրենսդիր գործընկերության խորացման անհրաժեշտությունը, ինչը կբերի տնտեսական, մշակութային, զբոսաշրջային կապերի ընդլայնմանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---