Պուտին. Սու-24-ի խոցումը սատարում է ահաբեկիչներին, հետևանքները ռուս-թուրքական հարաբերությունների համար լուրջ կլինեն

Պուտին. Սու-24-ի խոցումը սատարում է ահաբեկիչներին, հետևանքները ռուս-թուրքական հարաբերությունների համար լուրջ կլինեն

PanARMENIAN.Net - Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում, որտեղ նա հանդիպում էր Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդի հետ:

Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

«Այս իրադարձությունը դուրս է գալիս ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներից: Անշուշտ, մեր զինվորականները հերոսական պայքար են մղում ահաբեկչության դեմ, կյանքը չխնայելով: Սակայն այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեզ հասցրեցին թիկունքից ահաբեկիչներին սատարողները»,-ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը հավելել է, որ Սու-24-ը գրոհի է ենթարկվել Թուրքիայի սահմանից 1 կմ հեռավորության վրա, իսկ կործանվել է 4 կմ հեռավորության վրա:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար:

«Մեզ հետ անմիջական շփում հաստատելու փոխարեն թուրքական կողմը, որքանով մեզ հայտնի է, դիմել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին այս հարցի քննարկման համար, կարծես այդ մենք ենք խոցել իրենց ինքնաթիռը, ոչ թե իրենք` մերը»,-ասել է Պուտինը:

Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման մասին կարևորագույն նորությունները ընթերցեք PAN-ի թարմացվող լուրերում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---