Երևանում գինու համտես-տոնավաճառ կանցկացվի

Երևանում գինու համտես-տոնավաճառ կանցկացվի

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 28-29-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի տարածքում կկազմակերպեն գինու համտես-տոնավաճառ:

Միջոցառմանը, որի նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը և գինու օգտագործման մշակույթի տարածումն ազգաբնակչության շրջանում, կմասնակցի մոտ 20 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իր լավագույն արտադրանքը:

Գինու համտես-տոնավաճառը միտված է նաև նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և ներկայացնել մասնակիցներին հայ գինեգործության լավագույն ավանդույթները:

Տոնավաճառը կգործի ժամը 11:00-ից մինչև 21։00-ն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---