Դեկտեմբերին Վարդան Օսկանյանը կհանդիպի ԵԽ եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարների հետ

PanARMENIAN.Net - Աեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մեկնելու է Բրյուսել, ուր կմասնակցի դեկտեմբերի 4-5-ին անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Դեկտեմբերի 6-ին Վ.Օսկանյանը ուղեւորվելու է Ստրասբուրգ, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը ԵԽ գլխավոր քարտուղար Թ.Դեւիսի, ԵԽ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Դեկտեմբերի 7-ին Վ. Օսկանյանը վերադառնալու է Բրյուսել` հանդիպելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ: Հաջորդ օրը, դեկտեմբերի 8-ին, նախարար Օսկանյանը Բրյուսելից մեկնելու է Փարիզ, որտեղ կմասնակցի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU) 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Դեկտեմբերի 17-ին նախատեսված է Վ.Օսկանյանի աշխատանքային այցը Իրան:
 Ուշագրավ
---