Հունգարիայի դատախազությունն առավել խիստ դատավճիռ է պահանջում Ռամիլ Սաֆարովի համար

PanARMENIAN.Net - Հունգարիայի դատախազությունը բողոքարկել է Պեշտի շրջանային դատարանի նոյեմբերի 17-ի դատավճիռը ավելի վաղ ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի հանդեպ, որին բանտապահների հետ ծեծկռտուքի համար դատապարտել են նաեւ 8 ամսվա պայմանական ազատազրկման: Այդ մասին հաղորդել է դատարանում Ռ.Սաֆարովի ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Իքրամ Շիրինովը: Նրա խոսքերով, Ռամիլ Սաֆարովը կապվել է նրա հետ հեռախոսով եւ հաղորդել է, որ Հունգարիայի դատախազությունը համաձայն չե կայացված դատավճռի հետ, համարելով այն չափազանց մեղմ: Դատախազությունը պահանջում է առավել խիստ դատավճիռ կայացնել:



Ինչպես հաղորդել է Ի.Շիրինովը, նոյեմբերի 17-ի դատավճռի բողոքարկումը եւ բողոքը կքննարկվեն միաժամանակ: Դեռեւս, ճշտված չէ այդ գործով դատավարության ժամկետը: Փաստաբանի խոսքերով, դա կորոշի դատախազությունը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:



Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ բանտարկության Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---