ՀՀ և Լիբանանի ԶՈւ միջև ռազմական գործակցության ծրագիր է ստորագրվել27 նոյեմբերի 2015 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայ-լիբանանյան ռազմական գործակցության շրջանակում նոյեմբերի 25-ից 28-ը Լիբանանի Հանրապետությունում է գտնվում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Լիբանանյան կողմի հետ կայացած քննարկումների արդյունքում համաձայնեցվել և ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության զինված ուժերի միջև ռազմական գործակցության 2016-ի ծրագիրը: Այցի ընթացքում Այվազյանին ընդունել են Լիբանանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալիդ Սալմենը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում գործադիրի կողմից հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջևպաշտպանության բնագավառում գործակցության մասին» համաձայնագրի կնքմանը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |