Դեկտեմբերի 3-5-ը ամենուրեք ձյուն է սպասվում

Դեկտեմբերի 3-5-ը ամենուրեք ձյուն է սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 3-5-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք, մերկասառույց և տեսանելիության անկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը:

Դեկտեմբերի 4-5-ին շրջանների զգալի մասում կպահպանվեն տեղումներ ձյան տեսքով, սակայն կդիտվի ինտենսիվության զգալի նվազում: 2-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ, 3-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերից կդիտվի անձրև, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 4-5-ին կպահպանվեն տեղումներ ձյան տեսքով, սակայն կդիտվի ինտենսիվության զգալի նվազում: 2-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 17-ին լրագրողներին հայտնել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է լրագրողներին, որ սպասվում է համեմատաբար տաք ձմեռ:

«Դեկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մեկ աստիճանով: Հունվարին և փետրվարի այն բարձր կլինի կրկին մեկ աստիճանով, Շիրակում և Արարատյան դաշտավայրում՝ մինչև երկու աստիճանով: Նշված երեք ամիսներին տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի», - ասել է Սուրենյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---