Թուրք զինվորականները մտել են Իրաք. Բաղդադը դա ներխուժում է համարում![]() 5 դեկտեմբերի 2015 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Բաղդադը ինքնիշխանության խախտում է գնահատում թուրք զինվորականների մուտքը Իրաքի տարածք և պահանջում է Անկարայից անհապաղ դուրս բերել նրանց, հայտնել է Իրաքի վարչապետի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ թուրքական իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան` վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին: «Թուրքիայի զինված ուժերը, որոնք տեղակայված էին Մոսուլի հարևանությամբ, ներխուժել են երկիր առանց համաձայնեցման և պետք է անհապաղ դուրս բերվեն»,-ասվում է հայտարարության մեջ: Ըստ Reuters գործակալության, Իրաքի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել բոլոր հեռուստաալիքներով, որտեղ ասվում է, որ թուրքական զինվորականների մուտքը երկիր «ներխուժում է» և որ ցանկացած ռազմական գործողություն, որը համաձայնեցված չէ Բաղդադի կառավարության հետ, չի կարող անցկացվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի ուշ Reuters գործակալությունը ԱՄՆ ՊՆ-ում սեփական աղբյուրների վրա հղումով հայտարարեց, որ Թուրքիայի նախաձեռնությունը կապ չունի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողությունների հետ, սակայն կոալիցիան զգուշացվել էր այն մասին, որ Թուրքիան զինուժ է ուղարկում այդ տարածք: Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Իրաք է գործուղում հատուկ նշանակության ուժերի, որոնք նախատեսված են «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի վերաբերյալ լսումներում` Քարթերը հայտնել է, որ նրանք մարտական գործողություններ կիրականացնեն իրաքյան քրդերի և Իրաքի կառավարական բանակի հետ համատեղ և պարբերաբար «միակողմանի գործողություններ«` Սիրիայի տարածքում, ինչպես նաև մտադիր են գերեվարել ԻՊ առաջնորդներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ավելի վաղ Իրաքի խորհրդարանը նախատեսում էր քվեարկության դնել ՌԴ ավիացիայի աջակցության համար Մոսկվային դիմելու հարցը` «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով: Սակայն ԱՄՆ միավորված շտաբների հրամանատար Ջոզեֆ Դենֆորդը հայտարարեց, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում, եթե երկրի տարածքում մղվող մարտերին միանա ռուսական կողմը: «Մեզ շատ դժվար կլինի ձեզ օգնություն տրամադրել, եթե Ռուսաստանը ևս մասնակցի գործողություններին», - ասել էր նա Իրաքի վարչապետ Խայդար ալ-Աբադիի հետ հանդիպման արդյունքներով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |