$21 մլն-ի վարկ ՎԶՄԲ-ից` ՀՀ պետհատվածի արդիականացմանը

$21 մլն-ի վարկ ՎԶՄԲ-ից`  ՀՀ պետհատվածի արդիականացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 10-ին հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015-ի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրին, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել վարկ` $21 մլն-ի չափով:

Ծրագրի նպատակն է հանրային ֆինանսական հաշվետվությունների որակի և ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիության բարելավումը:

ՊՀԱԾ III-ի շրջանակում երեք հիմանական բաղադրիչներ են ներառված. (1) պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգեր; (2) ծառայությունների մատուցման բարելավման համար նախատեսված էլեկտրոնային կառավարման լուծումներ; և (3) կարողությունների զարգացում ու փոքր միջամտություններ կարողությունների զարգացման նպատակով:

Առաջին բաղադրիչը կօգնի Կառավարությանը պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) զարգացման միջոցով բարելավել ֆինանսական կառավարման ու հաշվառման ծախսային և նպատակային արդյունավետությունն ու ամբողջականությունը:

ՊՖԿՀ առաջարկվող մոդուլներով, ի թիվս այլ բարելավումների, կատարելագործվում են բյուջեի պլանավորման, բյուջեի կատարման, պետական գնումների, պարտքի կառավարման, հաշվապահական հաշվառման, բյուջետային հաշվետվությունների ու ընդհանուր գրանցամատյանի մոդուլները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---