ԵԱՀԿ-ն կարող է այսուհետ եւս միջնորդի դեր կատարել Հարավային Կովկասի «սառեցված հակամարտություններում»

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն կարող է այսուհետ եւս միջնորդի կարեւոր դերը կատարել Հարավային Կովկասի եւ Մոլդովայի «սառեցված հակամարտություններում»: Այդ մասին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ)նիստի ժամանակ Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործոց դաշնային նախարարության պետական նախարար Գերնոտ Էրլերը: «Մենք կողմերին կոչ ենք անում օգտագործել ունեցած հնարավորությունները բանակցությունների համար եւ կյանքի կոչել արդեն գոյություն ունեցող համաձայնությունները: Այս կապակցությամբ մենք ողջունում ենք Վրաստանից ռուսական զորքերի դուրս բերման գործընթացը: Այժմ կարեւոր է, որպեսզի այնտեղ, ինչպես եւ Մոլդովայում, արագ եւ հաջող իրագործվեն Ստամբուլյան պարտավորությունները»,- նշել է նա, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---