Ասադի զորքերն ընդլայնել են հսկողությունը Թուրքիայի հետ սահմանին16 դեկտեմբերի 2015 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ պայքարում ընդլայնել են հսկողությունը Թուրքիայի հետ սահմանին` Լաթակիա գավառի հյուսիում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը: «Լաթակիա գավառում սիրիական բանակի գրոհային ջոկատները հարձակողական գործողություններ են իրականացրել հյուսիսային և արևմտյան ուղղություններով: Հյուսիսում զորքերն ընդլայնել են հսկողությունը թուրք-սիրիական սահմանի այդ հատվածում»,-մեջբերել է նրա խոսքը «Վզգլյադը» ՌԻԱ Նովոստիի վրա հղումով: Սիրմանի և Սալմա քաղաքների մատույցներում գրոհայիններից ազատագրվել են մարտավարական կարևորության բարձունքներ և բնակավայրեր: «Սիրիայի կենտրոնական մասում կառավարական զորքերն ու աշխարհազորայինների ստորաբաժանումները գրավել են մի շարք կարևոր բարձունքներ Մհին քաղաքի արվարձանում»,-ասել է Ռուդսկոյը: Դամասկոսի արվարձաններում կառավարական ուժերը շարունակում են սեղմել շրջափակման օղակն ապօրինի զինված կազմավորումների շուրջ Մարջ-Սուլթան, Նուլա, Դումա և Զիբդին ուղղություններում, ասել է գեներալը: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը |