130 մլն դրամ՝ Տավուշի սահմանամերձ համայնքների ենթակառուցվածքների վերականգնմանը

130 մլն դրամ՝ Տավուշի սահմանամերձ համայնքների ենթակառուցվածքների վերականգնմանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմեբրի 17-ի նիստում Տավուշի մարզպետարանին հատկացրել է 130 մլն դրամ՝ մարզի սահմանամերձ համայնքների ենթակառուցվածքային խնդիրների իրականացման նպատակով:

«Սա հանրապետության նախագահի հանձնարարականով է իրականացվում: Կիրականացվեն սահմանապահ համայնքների գազիֆիկացման, ոռոգման համակարգերի վերակառուցման աշխատանքներ: Պարզապես համայնքները չունեն ծրագրերի իրականացման ֆինանսական միջոցների 10 տոկոսը, դրա համար հատկացնում ենք 130 մլն դրամ», - ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գրում է Panorama.am-ը:

Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել մաշտաբային՝ գազիֆիկացման, ոռոգման համակարգերի, խմելու ջրի խողովակների վերակառուցման ծրագրեր: Այդ գումարով կառավարությունը կհամաֆինանսավորի աշխատանքների կատարումը:

ՀՀ կառավարությունը 2015-ի հուլիսի 23-ի նիստում որոշել է Տավուշի մարզի ճանապարհային ցանցի բարելավման, զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման նպատակով մարզպետարանին պետբյուդջեից հատկացնել 973 մլն 208 հազար դրամ:

Ըստ կառավարության հիմնավորման՝ Տավուշի բազմաթիվ միջհամայնքային և համայնքային ճանապարհներն անմխիթար վիճակում են, ինչը բարդացնում է տեղափոխությունը թե´ համայնքից համայնք, թե´ համայնքների ներսում, թե´ դեպի տուրիստական գոտիներ: Միաժամանակ, պետբյուջեում առաջացել են խնայողություններ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման ծրագրով: Որոշման նախագծով առաջարկվում է խնայված միջոցների մի մասն ուղղել Տավուշի դեպի տուրիստական կենտրոններ տանող ճանապարհների հիմնանորոգմանը:

2015-ի հոկտեմբերի 8-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:Նախատեսվել է Տավուշի մարզպետարանին ՀՀ 2015-ի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015-ին հատկացնել 66 մլն 30 հազ. դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---