Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդից գումար շորթելու գործով որոշում է կայացվել

Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդից գումար շորթելու գործով որոշում է կայացվել

PanARMENIAN.Net - Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանից «Սանասարյան տուն» անվամբ շինությունը պատրիարքարանին վերադարձնելու փաստաթղթային հարցերը կարգավորելու պատրվակով 6.000 թուրքական լիրա շորթման գործով վճիռ է կայացվել:

Ստամբուլի ծանր հանցագործությունների 16-րդ դատարանում տեղի ունեցած եզրափակիչ դատական նիստին մասնակցել է նաև Արամ Աթեշյանը: Մեղադրյալ Քեմալ Թայֆուն Նարգինը, սակայն, նիստին ներկա չի եղել: Նիստի ժամանակ ցուցադրվել է Նարգինի լուսանկարը, ինչից հետո Աթեշյանը հաստատել է, որ լուսանկարում հենց այն անձն է, ում հետ ինքը հանդիպել է ու որին փոխանցել է վերոհիշյալ գումարը:

Դատարանը մեղադրյալ Նարգինին մեղավոր է ճանաչել «կանխամտածված խարդախության» մեջ` դատապարտելով 4 տարվա ազատազրկման և տուգանել 16.000 լիրա, Timeturk.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Մեղադրական եզրակացությունը հետևյալն է.

«Պոլսի հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը 2013 թվականին տեղի ունեցած մի հյուրասիրության ընթացքում այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ «Սանասարյան տունը» պատրիարքարանին վերադարձնելու թեմայով զրույց է ունեցել, որի ընթացքում Էրդողանը խոստացել է հնարավորինս անխոչընդոտ պայմաններում կազմակերպել համապատասխան գործընթացը:

Դեպքից 3-4 օր անց Աթեշյանին է զանգահարել Նարգինը և ներկայացել իբրև կառավարությանն առընթեր պետական սեփականության վարչության տեսուչ:

Այնուհետև Նարգինը գնացել է պատրիարքարան, հայտնել, որ «Սանասարյան տան» վերադարձման որոշումն արդեն կայացված է, Աթեշյանին ստորագրել է տվել որոշ փաստաթղթեր և պահանջել ու ստացել 6.000 թուրքական լիրա իբրև փաստաթղթային ծախսեր: Աթեշյանը որոշ ժամանակ անց կառավարությունից հետաքրքրվել է Նարգինի մասին և հասկացել որ խարդախության զոհ է դարձել, ինչից հետո էլ կանխամտածված խարդախության մեղադրանքով դատի տվել վերջինին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---