ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանը 5 զոհ ունի, վիրավորներ, որոնցից մեկը՝ մահամերձ

ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանը 5 զոհ ունի, վիրավորներ, որոնցից մեկը՝ մահամերձ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություններ, որոնք, հանդիպելով հայկական կողմի պաշտպանությանը, ձախողվել են, և նախահարձակ հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել:

Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների, ավելի ուշ հայտնի է դարձել, որ միայն Թալիշի ուղղությամբ ադրբեջանական կողմն առնվազն 3 զոհ ունի և վիրավորներ, որոնցից մեկը գտնվում է մահամերձ վիճակում: Ըստ ՊԲ նույն աղբյուրների, ադրբեջանական զինուժը կորուստներ է կրել նաև հարավային ուղղությամբ՝ տալով 2 զոհ և վիրավորներ:

ՊԲ պատժիչ գործողություններից սարսափած հակառակորդը հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, կիրառել է զրահատեխնիկա (տանկ):

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և պատրաստ են հարված հասնել ցանկացած սադրանքի:

Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:Ծավալված մերձամարտերի ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Գրիգորյանը և Ռուբեն Ալեքսանյանը:

Կարդացեք նաև՝ Հակառակորդը մի շարք նոր դիվերսիաներ է ձեռնարկել. Հայկական կողմը 2 զոհ ունի

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---