ՄԱԿ ԱԽ-ն հաստատել է Սիրիայում խաղաղ կարգավորման ծրագիրը

ՄԱԿ ԱԽ-ն հաստատել է Սիրիայում խաղաղ կարգավորման ծրագիրը

PanARMENIAN.Net - Սիրիայի շուրջ բանակցությունների արդյունքում համաձայնեցվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, որով նախատեսվում է կրակի դադարեցում, սահմանադրության մշակում 6-ամսյա ժամկետում, ընտրություններ 18 ամսվա ընթացքում և միասնական հակաահաբեկչական ճակատի ստեղծում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ բանաձևի, ՄԱԿ գլխավոր քարտուղարը պետք է 1 ամսվա ընթացքում զեկույց ներկայացնի ԱԽ-ին հրադադարի մշտադիտարկման այնպիսի մեխանիզմի ստեղծման մասին, որին կկարողանա սատարել:

Ինչպես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հրադադարը Սիրիայում պետք է ներառի բոլոր խմբավորումները, բացառությամբ ԻՊ-ն և «Ջեբհաթ ան Նուսրան»:

Ըստ բանաձևի 5 ամսվա ընթացքում պետք է որոշվի «նոր սահմանադրության մշակման ժամանակացույցն ու կարգը» և 18 ամսվա ընթացքում պետք է տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ ըստ նոր սահմանադրության` ՄԱԿ հսկողության ներքո:

ՄԱԿ ԱԽ բանաձևով նախատեսվում է Դամասկոսի և ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցություններ սկսել արդեն հունվարին: Ինչպես հայտարարել է Լավրովը, սիրիական գործընթացի կազմակերպումը կստանձնեն Պան Գի Մունը և ընդդիմությունը:

Դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում Սիրիայի աջակցության միջազգային խմբի խորհրդաժողովում, որին մասնակցել է 18 երկրի ԱԳ նախարար, համաձայնեցվեց Սիրիայի գծով ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծը: Հետո կայացավ ՄԱԿ ԱԽ նիստը, որտեղ միաձայն հաստատվեց Սիրիայում խաղաղ կարգավորման ծրագիրը: Խորհրդաժողովին մասնակցել են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Սիրիայի գծով ՄԱկ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան, Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---