Գուգարքում հրդեհից անտուն մնացած ընտանիքների հարցը դեռ չի լուծվել

Գուգարքում հրդեհից անտուն մնացած ընտանիքների հարցը դեռ չի լուծվել

PanARMENIAN.Net - Գուգարքում դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով անտուն մնացած 6 ընտանիքի օգնության հարցը դեռ լուծում չի ստացել:

Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը տեղեկացրել է, որ Լոռու մարզպետը խոստացել է հարցը ներկայացնել կառավարություն, գրում է Panorama.am-ը:

«Տեսնենք` ինչ կլինի: Գյուղապետարանի միջոցներից մի որոշ գումար տվեցինք, ու հիմա նրանք ապրում են բարեկամների, հարազատների տներում», - ասել է գյուղապետը:

Խոշոր հրդեհի հետևանքով Սպիտակի երկրաշարժից հետո կառուցված փայտե տնակները մոխրի էին վերածվել, դրանցում ապրող վեց ընտանիք կորցրել էր գույքը:

Բնակիչներից ոմանք բանկերից ապառիկի միջոցով անշարժ գույք-կահույք էին գնել, որը, սակայն այրվել էր: Նախնական վարկածով հրդեհը բռնկվել էր էլեկտրական գծերի թույլ միացումից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---