ANCA-ն ԱՄՆ Կոնգրեսի անդամների շրջանում տեղեկանք է տարածել Ղարաբաղի մասին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) երեք էջից բաղկացած փաստաթուղթ է բաժանել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, որի հիմնական կետերը վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, Ադրբեջանին եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: «Փաստաթուղթն առանցքային տեղեկություններ է պարունակում այդ հարցերի շուրջ, որը տրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ԱՄՆ հարաբերությունների ընդլայնման լույսի ներքո»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, այդ փաստաթուղթը հատկապես հետաքրքիր է նրանց համար, ով ուշադիր հետեւում է Ղարաբաղի խնդրին, եւ ցույց է տալիս կտրուկ հակադրությունը Լեռնային Ղարաբաղի` իր ժողովրդավարությամբ, ազատ տնտեսությամբ եւ նվիրվածությամբ հուսալի խաղաղությանը, եւ Ադրբեջանի միջեւ, որը հակաժողովրդավարական, կոռումպացված հետախորհրդային նավթային երկիր է:



ANCA-ի նամակի ամբողջական տեքստը անգլերեն լեզվով
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---